National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.02.2020
Քննարկվել են սպանդանոցային գործունեությանը վերաբերող հարցեր
1 / 7

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային հանդիպում, որի ընթացքում  ընտանի   կենդանիների մորթով զբաղվող քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերը, խնդիրներն   ու առաջարկներն են ներկայացրել կենդանիների մորթը սպանդանոցներում կազմակերպելու վերաբերյալ, ինչը Կառավարության որոշմամբ նախատեսված է իրականացնել հուլիսի 2-ից:

Հանդիպմանը մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներ, մսագործներ, ոլորտային  ներկայացուցիչներ Կառավարությունից:

Քննարկման նպատակը, ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, նշված գործունեությամբ զբաղվող անձանց մտահոգող խնդիրների լուծման ճանապարհները գտնելն է. ճանապարհներ,  որոնք ընդունելի կլինեն   շահագրգիռ բոլոր կողմերի համար:

Հանդիպմանը մասնակցել  եւ  ոլորտում նախատեսված անելիքների, օրենսդրական նախաձեռնությունների, քաղաքացիների կողմից սպանդանոցներ հիմնելու գործին  Կառավարության օժանդակող ծրագրերին են անդրադարձել, ինչպես նաեւ մսագործների   բազմաթիվ հարցերին պատասխանել   ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Անմիջական զրույցի ընթացքում մսագործները խոսել են  իրենց մտահոգություններից, առկա խնդիրներից, արել առաջարկներ:

Արդյունքում որոշվել է շարունակել այսօրինակ  հանդիպումները՝ քննարկման հրավիրելով խնդրով շահագրգիռ մյուս կողմերին եւ ծավալել մասնագիտական ու  խորքային քննարկումներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am